News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի, նաեւ «7-ի գործով» 7 ամբաստանյալների նկատմամբ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ այն ժամանակ 6 դատախազները համարել են, որ 2009-ին ուժի մեջ մտած 300.1 հոդվածը 2008-ի 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Քոչարյանի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ դատարանի դահլիճում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, այդ 8 հոգին քրեական օրենսգրքի 2008 թվականին գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածով, իսկ այնուհետեւ 2009-ի մարտից գործող 300.1 հոդվածով քրեական հետապնդման չեն ենթարկվել, չեն դատապարտվել միայն մի պատճառով, որ այն ժամանակ այս նույն տեղում նստած 6 դատախազները համարել են, որ 2009-ին ուժի մեջ մտած փոփոխություններից հետո, երբ ընդունվեց 300.1 հոդվածը, դատախազները գրել են, որ դա, ըստ էության, նոր հանցակազմ է սահմանում, հետեւաբար չի կարող  կիրառվել 2008-ի իրադարձությունների վրա:

«Հենց միայն այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ մյուսները, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, հավանաբար այդ պատճառով մինչեւ հիմա բանտում նստած չեն, որովհետեւ այդ ժամանակ 6 դատախազները համարում էին, որ 300.1 հոդվածը 2008-ի 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում:

Մենք ընդամենը ասում ենք՝ խնդրում ենք կիրառել այդ նույն իրավական վերլուծությունները, օրենքը նույն ձեւով կիրառել այս գործով այսօրվա ամբաստանյալների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք խնդրում ենք օրենքը կիրառել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք»,-հայտարարեց պաշտպանը:

«Անհեթեթության երկրորդ դրսեւորումը. թե 300-րդ հոդվածում, թե 300.1 հոդվածում խոսք կա սահմանադրական կարգի տապալման մասին: Բոլորի համար պարզ է, որ անձը 2008-ի գործողությունների համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե այն ժամանակվա 300 հոդվածը կամ հիմիկվա 300.1 հոդվածը, եթե նրանցից մեկնումեկը իրավական որոշակիության սկզբունքին չեն համապատասխանում:

Մենք ասում ենք 300-րդ հոդվածը այնքան որոշակի չէր, որ հնարավորություն ստեղծել հասկանալ, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում: Օրենքի մեկնաբանությունն ունի տարբեր գործիքներ, բայց բոլորի նպատակը մեկն է՝ պարզել օրենսդրի կամքը: Դրա համար, երբ հնարավոր է լինում օրենսդրի կամքը հասկանալ, դա ամենակարճ ճանապարհն է: Տվյալ դեպքում 300-րդ հոդվածի փոփոխության նպատակը պարզ երեւում է դրա վերաբերյալ ԱԺ-ում կայացած քննարկումներից: Ըստ այդ քննարկումների խնդիրը միայն բան է եղել, որ 300-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Դրա համար էլ որոշել են այն փոխել: Դրանից ավել հնարավոր չէ հիմնավորում բերել: Սա ամենալավ հիմնավորումն է»,-ընդգծեց Ալումյանը:

Նա հավելեց, որ հիմա կա 300.1 հոդված, որը, ըստ իրենց, էլի չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին. «Դատախազությունը համարում է, որ երկուսն էլ համապատասխանում են այդ սկզբունքին, բայց այստեղ էլ դատախազությունն ինքն իրեն հակասում է, որովհետեւ եթե 300-րդ հոդվածը այդ սկզբունքին համապատասխաներ, հետո 300.1-ն էլ է այդ սկզբունքին համապատասխանում, այդ ո՞նց ստացվեց, որ նույն դատախազությունը 10 տարվա մեջ տարբեր ձեւով է այդ հոդվածները սկսել ընկալել: Այսինքն մինչեւ այդ դատախազները համարում էին, որ 300.1-ը 300-ի համեմատ նոր հանցակազմ չի, հիմա համարում է, որ նոր հանցակազմ է: Եթե դատախազությունը չի կարողանում միասնական կարծիք կազմել, նշանակում է այդ հոդվածը իրավական որոշակիության խնդիր ունի»:

Ալումյանն անդրադարձավ նաեւ տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքին՝ նշելով. «Երբ տիկին Սաֆարյանը Մուշեղ Սաղաթելյանի գործից մեջբերումներ արեց, ինքը մեջբերումներ արեց ոչ թե ՄԻԵԴ-ի վերլուծություններից եւ հետեւություններից, այլ մեջբերում արեց այդ գործով դիմողի դիրքորոշումից:

Հիմա տիկին Սաֆարյանն առաջարկում է միջնորդության քննությունը հետաձգել, քանի որ հետաձգվում է, եթե պետք է պարզել դրա հետ կապված էական հանգամանքներ կամ թողնել առանց քննության որպես ոչ ժամանակին արված: Վարվեք այնպես, ինչպես այս դահլիճում արդեն «7-ի գործով» վարվել է դատարանը: Այսինքն այդ հարցը քննարկվել է, երբ միջնորդությունն առաջացել է, չեն սպասել՝ դատաքննությունն ավարտվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ