News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Rolls-Royce ընկերությունը Մեծ Բրիտանիայից, մայրցամաքային Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Միացյալ Նահանգներից իր հաճախորդների համար հասանելի է դարձրել ֆիրմային Whispers բջջային հավելվածը, որը համադրում է փակ սոցիալական ցանցի եւ դռնապան-ծառայության հնարավորությունները։ «Աշխարհի ամենաարտոնյալ ակումբի» անդամներ կարող են դառնալ միայն Rolls-Royce նոր ավտոմեքենաների սեփականատերերը, հայտնում է Motor-ը։

Whispers հավելվածը նախեւառաջ Rolls-Royce-ի մյուս սեփականատերերի, Rolls-Royce Motor Cars-ի գործադիր տնօրենի եւ տնօրենների խորհրդի անդամների հետ շփման հարթակ է։ Ծառայությունը կարելի է համեմատել LinkedIn պրոֆեսիոնալ սոցցանցի հետ, միայն ավելի փակ է եւ էլիտար։ Սրա մասնակիցները նույնպես կարող են նոր կապեր ստեղծել, կիսվել բիզնեսի հնարավորություններով եւ ամրապնդել կապերը։

Ի դեպ, միայն շփումով գործը չի սահմանափակվում։ Rolls-Royce-ի հաճախորդները հավելվածի միջոցով հասանելիություն են ստանում տարատեսակ անհատական նախագծերին, շոու-բիզնեսի աստղերի եւ սիմֆոնիկ նվագախմբերի փակ ելույթներին, զանազան հետաքրքիր միջոցառումներին, ընդհուպ Անտարկտիդա մեկնող արշավախմբին մասնակցությանը։ Արտադրողի խոսքերով՝ Whispers-ը պետք է դառնա «թվային տիեզերք», որը կմիավորի աշխարհի ամենաազդեցիկ եւ հանրահայտ մարդկանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, 5G ցանցի զարգացմանն ուղղված քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Շվեդիայի ՌՕՈւ-ն արգելել է աշխատակիցներին TikTok-ն օգտագործել ծառայողական հեռախոսներում
Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա․․․
ԲՏԱ նախարարը և Դանիայի դեսպանը քննարկել են երկու երկրների տեխնոլոգիական ոլորտի համագործակցության հարցեր
Դեսպան Անն Թովթ Սորենսենն իր հերթին խոսել է տեխնոլոգիական ոլորտում...
2019-2022թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 տոկոսով
2019-2022թթ․ վարույթների քանակը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է...
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Ամենաշատ