News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամեն մի պատգամավոր, ամեն մի թիմի անդամ, որը մասնակցում է եւ շտաբի աշխատանքներին եւ «Այո»–ի քարոզին, հրավերի քանակ է ապահովել եւ մարդկանց հրավիրել է։ 3–4 հոգի ես եմ հրավիրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք–երեկոյին, որի հասաույթն ուղղվելու է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի իրականացմանը։

Լրագրողի այն դիտարկամնը, որ խոսքը վերաբերվում է մասնավորապես գործարարներին, Սիմոնյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, գործարար իմ հրավիրյալների մեջ չկա։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանի դատական նիստն էր, բայց նա խոսեց Արցախի պաշտպանությունից, ինչի՞ համար էր դա. Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ ուղղակի ասելիք ուրիշ չկար, հո չէր խոսելու դիզվառելիքից, անցած տարիների իր արածներից, երբ չգիտես ինչի մասին խոսես, խոսիր Արցախի մասին, որովհետու իր պարագայում դա կարելի միշտ ինչ որ ձեւով մարդկանց արդարացնել այդ խոսքը, որ ինիչ էդ խոսքը կա։ Նույն հաջողությամբ կարող էր ասել, որ առավոտ արեւը թող ծագի, երեկոյան թող մայր մտնի։ ՀՀ–ում այսօր տեղի ունեցող գործընթացները եւ բանակում տեղի ունեցող գործընթացները լիովին իրենց մասին խոսում են եւ ես ավելացնելու բան չունեմ»։

Անդրադառնալով դատական նիստին Սիմոնյանն ասաց, երբ դատավորի հետ խոսում ես, պետք է ոտքի կանգնես, ինչը Սերժ Սարգսյանը չարեց. «Դա դատական իշխանություն է, անկախ իշխանություն է եւ դատավորի հետ խոսելիս պետք է ոտքի կանգնեց եւ նոր խոսես, ինչը իննքը չարեց։ Ես չգիտեմ ինքն ինչ ակնարկներ էր անում, ինչ էր ասում, բայց ես կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր այդ պահին խոսելու եւ ասում էր այդ պահին էն, ինչ որ մտքին գալիս էր, որեւէ քաղաքական ենթատեքստ, լուրջ վերլուծություններ անել պետք չէդատական գործընթաց է, կշարունակվի, կտեսնենք հետագայում ինչ կլինի»։

Հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ մարզպետներն ու նախարարները պետք է 1 միլիոն դրամի չափով գումար բերեն, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց. «Ես նման խոսակցության ներկա չեմ գտնվել, ականատես չեմ եղել»։

Տպել
Ամենաշատ