News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մեր ժամանակների հերոսները» չեն շտապում ձայն բարձրացնել ի պաշտպանություն Սումգայիթի եւ Խոջալուի մասին ճշմարտության: Այս մասին «Խոջալու 28» քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեկնաբանելով ռուսական մամուլում հայտնված ակնհայտորեն ադրբեջանամետ բնույթի հրապարակումները՝ Քոչարյանը նկատեց, որ հայամետ նյութերի բացակայությունը ռուսական ԶԼՄ-ներում, որոնց խմբագիրներ են հայերը, կարելի է բացատրել նրանով, որ վերջին շրջանում այդ նույն խմբագիրներն իրենց մասին լավ բաներ չեն լսում պատմական հայրենիքից: «Իսկ ահա «մեր ժամանակների հերոսը» չի շտապում ձայն բարձրացնել ի պաշտպանություն Սումգայիթի եւ Խոջալուի մասին ճշմարտության»,- նկատեց մեդիափորձագետը: Նրա կարծիքով՝ 2018 թվականի գարնան իրադարձությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին Հայաստանի հանդեպ, սակայն վերջին դա չօգտագործեց ինչպես հարկն էր: «Կարելի էր հարթել արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ անձնական շփումները: Նախկինում հայտնի են դեպքեր, երբ հաջողվել է բացասական հրապարակումները կանխել անձնական կապերի շնորհիվ»,- պարզաբանեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական պատերազմը երկար կտեւի: «Ադրբեջանի նման մենք նման գումարներ չունենք, սակայն ասիմետրիկ եւ հետաքրքիր քայլերով կարելի է շատ բանի հասնել: Մինչեւ 2018 թվականը հաջողվում էր: Նման ամոթալի պատվիրված հոդվածներ չկային: Այժմ դրա փոխարեն ուժերը ծախսվում են սեւերի եւ սպիտակների, սեւերի սեւացման, «ԱՅՈ»-ի քարոզչության եւ ֆեյքերի վրա: Ժամանակն է պարգեւավճարների վրա ծախսված գումարներն իրական նպատակների վրա ծախսել»,- նկատեց Քոչարյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ