News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերքել է Patriot համալիրները Անկարային փոխանցելու ԱՄՆ պատրաստակամության մասին հաղորդագրությունները, հաղորդում է Anadolu-ն:

«ԱՄՆ-ը Թուրքիային զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու պատրաստակամություն չի հայտնել: Անկարան ամերիկյան կողմին հայտնել է, որ պատրաստ է Patriot համալիրներ գնել նաեւ ԱՄՆ-ից: Կոնգրեսի թույլտվությունը պետք է ստանա ոչ թե Անկարան, այլ Վաշինգտոնը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Անկարային խոստացել է աջակցել Իդլիբի հարցում: Այդ հարցը քննարկվել է Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, սակայն մինչ այժմ որեւէ կոնկրետ օգնություն չի ցուցաբերվել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ