News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքներն ստացել է 2020թ փետրվարի 22-ին՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մի խումբ երիտասարդների միջեւ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է՝ կրկին անչափահաս:

Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:

Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Տպել
Ամենաշատ