News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Երեկ՝ փետրվարի 25-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 65-ամյա Ս. Ամիրյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 18-ին Երևանի Աբովյան փողոցում իր վարած Hyundai մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, որը կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 1։10-ի սահմանում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի  և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  1-ին համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ