News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի մասնակցել Լատերանի բլուրում Սան Ջիովանի բազիլիկում ծրագրված պատարագին թուլության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունիին:

«Այսօր առավոտյան պոնտիֆիկը չի մասնակցել պատարագին: Նա նախընտրել է մնալ իր «Սուրբ Մարֆայի տանը»»,- ասվում է Սուրբ աթոռի տպագրության ծառայության  հայտարարության մեջ:

Բրունին նշել է, որ որեւէ այլ միջոցառում չի չեղարկվի:

Չորեքշաբթի Հռոմի կաթոլիկ եկեղեցում սկսվել են Զատկից առաջ Մեծ պաքի սկզբի ժամերգությունները: Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ապրիլի 12-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ