News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բլոկի աշխատողները բողոքում են, որ կենտրոնում կադրային ջարդ է իրականացվում, իրենց եւ եւս մի քանի տասնյակ այլ բաժանմունքների աշխատակիցների անհիմն ազատում են աշխատանքից, փոխարենը աշխատանքի են ընդունում տնօրենի հետ ազգակցական կամ այլ կապ ունեցողների:

«Երբ պարոն Մինասյանը (ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյան-խմբ) աշխատանքից դուրս եկավ, սկսեց սարսափելի ջարդը, նոր տնօրենը աշխատողներին սկսեց ազատել աշխատանքից: Ջարդի հաշվին բերում են իրենց ծանոթ-բարեկամներին: Երեւանի մենակ ներկա պահին մի 30 հոգու ազատում են տարբեր բաժիններից: Բոլորն են գիտեն այդ մասին, լուրեր են պտտվում, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը Մինասյանի օրոք ընդունված որեւէ աշխատող չի մնալու, աշխատանքից ազատելու են: Միգուցե նոր կառավարության որոշումն է, բոլոր հիվանդանոցներից տնօրեններին նշանակում է Արսեն Թորոսյանը: Բացի այդ՝ մենք ժամանակին բոլորս մասնակցել ենք ցույցներին, երբ ազատեցին Մինասյանին, երեւի նայում են վիդեոների մեջ, մասնակցածներին հանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բաժանմունքի բուժքույր Ժենյա Մկրտչյանը:

Ժենյա Մկրտչյանը ինքն էլ այսօր առավոտյան ստացել է ազատման դիմում գրելու մասին բանավոր հանձնարարականը: Պատճառաբանել են օրեր առաջ տեղի ունեցած դեպքով, երբ բաժանմունքից անհետացել է հատուկ կարգով դուրս գրվող դեղամիջոցի սրվակը: Ժենյա Մկրտչյանը պատմում է, որ սրվակը դրել է սեղանին, որտեղից այն անհետացել է: Դրանից հետո ազատման մասին բանավոր տեղեկացրել են իրեն եւ իր հետ այդ օրը հերթապահություն իրականացրած մյուս բուժաշխատողներին՝ այդ թվով բժշկուհուն:

Ժենյա Մկրտչյանը կարծում է՝ այս ամենի պատճառը սոցիալական տիրույթում ցուցաբերած իր ակտիվությունն է եւ բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բլոկի խնդիրների մասին բարձրաձայնելը:

«Լուսաբանել եմ այնպիսի բաներ, որ մենք կարդիոլոգիայում չունենք բավարար թթվածնային բալոններ, մոնիտորներ: 8 հիվանդ ունենք, 3 մոնիտոր, շատ ժամանակ առանց դրանց ենք անում աշխատանքը: Ինչ է նշանակում՝ անալիզները գրում ենք ECG-ի թղթի վրա: Ունեցել ենք հիվանդներ հեպատիտով, չենք ունեցել ձեռնոցներ: Հիվանդներ ունենք, որ դեղորայք են ստանում, պարտադիր պիտի գնա մոնիտորի հսկողությամբ, այսրվա դրությամբ ունենք ընդամենը երեք մոնիտոր: Ունենք ծանր հիվանդներ, որ իջեցնում ենք երկրորդ հարկի ընդհանուր ռեանիմացիա, պետք է թթվածնով արվի դա ու մենք դա չունենք: Առանց թթվածին իջացնում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ բացի այդ իրենց աշխատավարձերը ցածրացել են 30-40 հազար դրամով:

Ժենյա Մկրտչյանը բողոքեց նաեւ, որ բլոկում տեսախցիկներ են տեղադրվել անգամ հիվանդների ընդհանուր սենյակում եւ իրենց թույլ չեն տալիս անգամ հիվանդներին առանձնացնող ստենդներ տեղադրել:

«Կանայք ունենք, որ կրծքավանդակը բացում են ստուգման համար, ECG-ի համար, էդ ամեն ինչը կամերաներով նայում են մի 10 ախրանիկ, մի 8 փոխտնօրեն: 18 պլյո՞ւս ա ստեղ, թե հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունք: Ու ոչ մի տեղ նշված չի, դռան վրա փակցված չի, որ գիտեք՝ ստեղ ձեր հիվանդներին նկարում են: Կամ էլ միզային կատետր ենք դնում, կամերաները ֆիքսում են ամենը»,- ասաց նա:

Հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Ժենյա Մկրտչյանի եւ մյուսների մոտ առկա է աշխատանքային պարտականությունների լուրջ թերացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ