News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր տեղի է ունենում ապօրինի դրամահավաք, քաղաքում վայրեր կան, որտեղ փաստացի գործում են ապօրինի «պարկովշչիկներ», որոնք ապօրինի կատարում են այդ դրամահավաքը։ Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վատ աշխատանքի հետեւանքն է. «Ինչպե՞ս հասկականք, Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանության մեքենայից ընդամենը 20–30 մետր հեռավորության վրա ապօրինի «պարկովշչիկներ» են փող «աշխատում» եւ մարդկանցից գումար  գանձում, եւ ոստիկանները կանգնած ծխում են, այդպես պետք է լինի, հա՞»։

Մանրիկյանը խոսեց նաեւ բալային համակարգից. «Խոսում ենք բալային համակարգի ներդրումից, բայց դուք ի՞նչ եք արել, ի՞նչ են արել ճանապարհային ոստիկանությունը, կառավարությունը մեր վարորդների համար, դուք ապահովե՞լ եք պատշաճ գծանշաններ, պատշաճ ավտոկայանատեղիներ, որ հիմա էլ մեր ժողովրդից պահանջում եք, որ 9 բալը լինելու է մաքսիմում սանդղակը, դրանից հետո զրկելու ենք»։

Տպել
Ամենաշատ