News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ժամանակ առանց բանկային փոխանցումների ավելի քան 205 մլն դրամ է հավաքագրվել, հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց շրջապատի մարդիկ են եղել:

«Իրատեսի» տեղեկություններով՝ պատգամավորներին հրահանգված է եղել որոշակի թվով մարդկանց ներկայություն ապահովել, այնպիսի մարդկանց, որ ձեռքները թափ տալով չեն ներկայանա, այլ որոշակի գումար կփոխանցեն: «Ով ում կարողացել հրավիրել է՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, ծանոթներ եւ այլն:

Ներքին հրահանգ է եղել նաեւ, որ օլիգարխները, որ նոր իշխանության ձեռամբ «խոշոր գործարար» անվանումն են ստացել, չգան, չերեւան դրամահավաքին, լրագրողների աչքից հեռու մնան: Բացի ՔՊ-ականներից, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մտերիմ անձանցից ներկա են եղել փոքր ու միջին բիզնես սկսած կամ սկսել ցանկացող անձինք:

Ամեն մեկն «իր լուման է ներդրվել»՝ որպես երախտիք կամ ակնկալիք՝ շինթույլտվություն, լիցենզիա եւ այլ «դաբրոյի» տեսքով»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը՝ հավելելով, որ երեկոյի ընթացքում շողոքորթության պակաս չի զգացվել:

Թե այնուամենայնիվ գործարարները ներկայացուցիչների կամ բանկային փոխանցման միջոցով Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը գումար նվիրաբերել են, թե ոչ, պարզ կդառնա նվիրատուների անունները հրապարակելուց հետո միայն: ՔՊ-ից չեն շտապում անուններ տալ, ասում են՝ թղթաբանության հետ կապված երկարարակ գործ կա անելու:

Դրամահավաք-երեկոյի հետաքրքրական հանգամանքներից է նաեւ այն, որ հրավիրյալների հրավիրատոմսերի վրա նախապես գրված է եղել, որ այն կազմակերպվում է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորման համար: Բայց երբ հասկացել են, որ 100 մլն դրամից ավելի գումար է հավաքվում, անձամբ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել ու հասկացրել, որ փողերի հանգանակումը ոչ թե քարոզարշավի, այլ կուսակցության դրամահավաք է:

Նշենք, որ Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է՝ Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100-հազարապատիկը (տվյալ դեպքում՝ 100 մլն դրամը), նույն օրենքի 3-րդ կետի առաջին մասի համաձայն՝ «սահմանված չափը գերազանցող գումարը պետք է պետական բյուջե մուտքագրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ