News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մի շարք այլ հարցերից բացի, Վաշինգտոնն ու Անկարան քննարկում են Թուրքիայի հայցը Սիրիայի հետ սահմանին ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները տեղադրելու մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփին հարցրել էին՝ խոսել է արդյոք նա իր թուրք գարծընկերոջ հետ Անկարայի խնդրանքի, ինչպես նաեւ Սիրիայում թուրք զինվորականների մահվան մասին: «Մենք շատ ենք խոսում նախագահ Էրդողանի հետ: Եւ մենք քննարկում ենք հենց այն, ինչի մասին խոսել ենք»,-պատասխանել է Թրամփը:

Սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել փետրվարի 28-ի գիշերը: Թուրքական կողմը պնդել է սիրիական կառավարական ուժերի հարվածի հետեւանքով 36 թուրք զինծառայողների մահվան մասին: Այնուհետեւ Թուրքիայի Զինված ուժերը հարվածել էին սիրիական դիրքերի ուղղությամբ՝ ավելի ուշ հայտարարելով, որ խոցվել է ավելի քան 200 թիրախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ