News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ձերբակալել են Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիր Մահիր Բոզտեպեին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Թուրքիայի ոստիկանության աշխատակիցներն այսօր ժամանել են Sputnik-ի գրասենյակ Ստամբուլում եւ պահանջել հանդիպում գործակալության ներկայացուցիչների հետ: Այդ ժամանակ գրասենյակում գտնվել են միայն հերթապահ աշխատակիցները: Ոստիկանները հայտարարել են, որ չեն հեռանա գրասենյակից, քանի դեռ նրանց հետ չեն հանդիպել գործակալության ներկայացուցիչները»,-հայտնել են գործակալությունում:

«Ներկայում Ստամբուլում Sputnik-ի գրասենյակում սկսվել է գործակալության ներկայացուցչության ղեկավար Մաքսին Դուրնյովի հանդիպումը գործակալության փաստաբանների,  Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ թուրքական ոստիկանության աշխատակիցների հետ»,-հավելել են Sputnik-ում:

Շաբաթ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Sputnik Թուրքիայի աշխատակիցների բնակարաններ են ներխուժել ագրեսիվ տրամադրված ցուցարարներ, որոնք վանկարկել են սպառնացող կարգախոսեր: Լրագրողներին վախեցրել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով, պահանջել դադարել մասնագիտական գործունեությունը: ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ երեկոյան լրագրողները տեղափոխվել են Թուրքիայի ուժային կառույցներ եւ դեռեւս նրանց հետ չի հաջողվել կապ հաստատել:

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին միջամտել իրավիճակին, ապահովել լրագրողների անվտանգությունն ու աջակցել տեղի ունեցածի բոլոր մանրամասները պարզելու գործում: ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտել է լրագրողների վրա հարձակումն ու նրանց հասցեին հնչած սպառնալիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ