News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ծաղկաձորում մեկուսացված մարդիկ  նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին այսօր` մարտի 1-ին, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից ամփոփելով օրը:

 Նշենք, որ այս պահին կորոնավիրուսի կասկածով  31 քաղաքացիներ մեկուսացվել են Ծաղկաձորի  «Գոլդեն փելես» հյուրանոցում:

«Մեր հիվանդը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նույն վիճակում է, այս պահին չի ջերմում, բուժման անհրաժեշտություն չկա, մենք սպասում ենք, որ նրա իմունային համակարգը հաղթի վիրուսին: Եթե այլ զարգացումներ լինեն, բուժման ավելի ակտիվ գործողություններ կկատարվեն: Ինչ վերաբերում է Ծաղկաձորում մեկուսացված մարդկանց, նրանք ևս նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով: Հաշվի առնելով, որ գրիպի սեզոն է, շատ մարդիկ են դիմում բժշկական հաստատություններ: Եկեք պայմանավորվենք, որ մենք կտանք միայն հաստատված տեղեկություններ: Մինչ այժմ 170 մարդ է ստուգվել և ունենք միայն մեկ դրական պատասխան: Խառնաշփոթ կլիներ, եթե հայտնեինք բոլոր ստուգումների մասին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ՝ իրենք հատուկ են եկել Ծաղկաձոր, որպեսզի աջակցություն հայտնեն բիզնես-համայնքին,  քաջալերեն զբոսաշրջիկներին՝ հորդորելով չհեռանալ:

«Իհարկե, քննարկեցինք, թե ինչու պիտի մեկուսացնենք «Գոլդեն փելեսում», ասեմ, որ այն քաղաքացիները, որոնք մեկուսացվել են, մեր հայրենակիցներն են, մեր ընտանիքի անդամներն են և այստեղ կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը: Հնարավոր է՝ վաղը ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին մեկուսացնելու կարիք լինի, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ, առանց այն էլ նրանք սթրեսային իրավիճակում են: Կարևոր է, որ պետությունը քաղաքացիներին ցուցաբերի պատշաճ վերաբերմունք: Չենք վարձել մասնավոր հյուրանոց, քանի որ տվյալ հյուրանոցը չէր համաձայնվի դառնալ կորոնավիրուսի մեկուսացման վայր: Մեզ հարկավոր էր, որ լինի պետական տարածք: Այս պահին Հանրապետությունում նման տարածքներ չկային»,- ասաց Փաշինյանը:

 

Տպել
Ամենաշատ