News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկող տեսանյութ է պատրաստել:

Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։ 

«Տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել  գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։ 

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ այս տեսանյութի տարածման հարցում, ինչը կնպաստի հետագայում հնարավոր պատահարների թվաքանակի նվազեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ