News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն  այս պահին բողոքի ակցիա  են իրականացնում Ազգային ժողովի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ  նրանք նախ բողոքում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, այնուհետեւ դեմ էին Առողջապահության նախարարի այն հրամանին, որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը միացվելու էր ինֆեկցիոն բուժհաստատության կազմին: Նշենք, որ 2 օր առաջ կենտրոնի ողջ աշխատակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Նշենք, որ ԱԺ-ում զոգահեռ ընթանում է նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նսիտ, որտեղ քննարկում են ՁԻԱՀ կենտրոնի հարցը:

«Նախարարության ներկայացուցիչներն են իրենց մեկնաբանությունները ներկայացնում,  որոնք պարզապես զավեշտալի են, մեկը մյուսին հակասող: Մի կողմից նշվում է, որ այդ ամենը բերելու է նյութատեխնիկակակն եւ կադրային բազայի «արդյունավետ» օգտագործման, իսկ մյուս  կողմից նշվում է, որ նույն ինֆեկցիոն հիվանդանոցի համար նախատեսվում է նմանատիպ միջոցներ ձեռք բերել: Այդ դեպքում եթե նույն ծախսը անելու եք, փաստորեն  այդ մի հիմնավորումը իրենք իսկ իրենց խոսքերով հերքեցին»,-ասաց աշխատակիցներից մեկը` նշելով, որ մինչեւ օրս իրենց հետ նախարարության աշխատակիցները չեն հանդիպել եւ պարաբանումներ իրենց չեն ներկայացրել»,-ասաց կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ անձնական շարժառիթներ ոչ թե իրենք ունեն, այլ Առողջապահության նախարարությունը:

Աշխատակիցը նշեց, որ իրենք գրավոր դիմել են վարչապետին, որը մակագրվել է Առողջապահության նախարարությանը, որը իրենց հետ ոչ մի կերպ չի ցանկանում հանդիպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ