News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դելֆիններ պահելու ռիսկերի առնչությամբ պետական մարմիններին ուղղված դիմումները մնում են անպատասխան: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոլոգ Սիլվա Ադամյանը:

Նա պարզաբանեց, որ վայրի կենդանիների տեղափոխման, պահպանման եւ օգտագործման հետ կապված ցանկացած գործողություն պետք է իրականացվի գիտնականների եզրակացությամբ:

«Մենք մի քանի նամակ ենք ուղղել ՀՀ բնապահպանության նախարարությանը, սակայն հստակ պատասխաններ չենք ստացել Գյումրիում գտնվող դելֆինարիումի գործունեության վերաբերյալ: Բացի այդ, պարզվել է, որ գիտական հանձնաժողովը, որը պետք է եզրակացություններ տար, չի գործում, ինչը ենթադրում է, որ պետական կառույցներն իրականում չեն աշխատում: Դելֆիններն, ըստ էության, Հայաստանում ապօրինի են գտնվում»,- նշեց բնապահպանը:

Նրա խոսքով` նաեը դիմումներ են եղել Առողջապահության նախարարությանը` մանկական դելֆինաթերապիայի հետ կապված, որի արդյունավետությունն ինքնին ծայրահեղ կասկածելի է, սակայն այս կառույցը նույնպես որեւէ կերպ չի արձագանքել, չնայած դելֆինները, ինչպես եւ այլ վայրի կենդանիները, կարող են մարդու առողջության համար վնատգավոր բոլոր տեսակի հիվանդությունների եւ վիրուսների կրող լինել:

«Դելֆիններին պահելու պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, համապատասխան փաստաթղթեր չկան: Իրավիճակը բարդանում է նրանով, որ տեղեկությունը, ըստ էության, գաղտնի է պահվում, քանի որ մեր դիմումները մնում են անպատասխան: Դատարան դիմելուց հետո հեշտությամբ կհաղթենք այս գործը, բայց դեռ չենք ցանկանում ծայրահեղ միջոցներ ձեռնարկել»,- շեշտեց Ադամյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ