News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեյեհոֆերը հրաժարվել է սեղմել կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Bild տաբլոիդը:

Բեռլինում միգրանտների միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել է Զեյեհոֆերին եւ մեկնել է ձեռքը ողջունելու համար, սակայն նախարարը նրան չի պատասխանել: Մերկելը հումորով է ընկալել իրավիճակը, բարձրացրել է երկու ձեռքերը եւ նախարարհին ցույց է տվել ձեռքի ափերը: Արդյունքում, երկուսն էլ ծիծաղել են:

Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ վերջերս Զեյեհոֆերը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ձեռքսեղմումներից հրաժարվելու որոշման մասին:

Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 150 դեպք: Վարակումը գրանցվել է 16-ի դաշնային նահանգներից տասը նահանգում: Ամենամեծ թիվը գրանցվել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգում (86), այնուհետեւ` Բավարիայում (25), որտեղից եւ սկսվել է հիվանդության տարածումը Գերմանիայում, այնուհետեւ` Բադեն-Վյուրթեմբերգում (19) եւ Հեսենեւմ (10): Առանձին դեպքեր գրանցվել են Բեռլինում, Բրեմենում, Համբուրգում, Ստորին Սաքսոնիայում, Ռեյնլանդ-Փֆալցեում եւ Շլեզվիգ-Հոլշտեյնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ