News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան առաջարկել են Իրանին 5 մլն եվրոյի չափով աջակցության փաթեթ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հայտնել է Բրիտանիան ԱԳ նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարության մեջ ասած է, որ Եվրաեռյակը աջակցություն կցուցաբերի Իրանին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ՄԱԿ-ի այլ կառույցների միջոցով:

Նա նաեւ ուղարկել է Իրան բժշկական ապրանքներ, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների համար սարքավորումներ, պաշտպանիչ հագուստ եւ ձեռնոցներ:

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացել է մինչեւ 66 մարդ: Հաստատվել է 1501 դեպք, որոնցից 523-ն ախտորոշվել է վերջին 24 ժամի ընթացքում: Կորոնավիրուսով վարակված 291 հիվանդ բուժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ