News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում Հայաստանի Զինված ուժերը բերել թիվ մեկ պատրաստականության՝ որպես հավասարակշռող գործողություն ադրբեջանական զորավարժությունների համապատկերին, որոնք ինքնին մոբիլիզացիա են: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ մեր կողմից պատրաստականության նման մակարդակը կարեւոր է նաեւ այն տեսակետից, որ Ադրբեջանը մշտապես հույսը դրել է իր գործողությունների հանկարծակիության վրա, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց պատասխանել: «Հայաստանի ղեկավարության համար կարեւոր է իմանալ, որ ցանկացած պատերազմ սկսվում է պահեստային ուժերի մոբիլիզացիայից, իսկ այս զորավարժություններին Ադրբեջանը մոբիլիզացրել է նաեւ պահեստայիններին՝ դա խնամքով քողարկելով: Ներգրավված է նաեւ հեռահար գործողության սպառազինությունը, օրինակ՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Ոսկեպար գյուղի վերջին գնդակոծությունները, ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ հայկական ԶՈՒ-ն իբր դիվեսիոն փորձեր է ձեռնարկել, ընդհանրապես տարածաշրջանային լարված իրավիճակը վկայում են այն մասին, որ Երեւանը պետք է աչալրջություն դրսեւորի, քանի որ բացառված չէ, որ սադրանքների հիմք է ստեղծվում: «Դրանից բացի, Ադրբեջանը մշտապես օգտվում է Ռուսաստանի շուրջ ստեղծված լարվածությունից եւ նախաձեռնում է սադրանքներ կամ խոշոր զորավարժություններ: Գործողությունների այսպիսի տրամաբանություն է դիտվել ե՛ւ Ուկրաինայում իրադարձությունների սրման շրջանում, ե՛ւ պատժամիջոցների հետ կապված լարվածության շրջանում, ե՛ւ հիմա՝ կապված Սիրիայի իրավիճակի հետ»,- պարզաբանեց Համբարձումյանը:

Փորձագետը հայ հանրությանը ազգային համերաշխության, երկիրը «սեւերի» ու «սպիտակների» բաժանումը բացառելու եւ ներքին տարաձայնությունները դադարեցնելու կոչ արեց, քանի որ Բաքուն անպայման հաշվի կառնի նաեւ այդ գործոնը: «Հնարավոր է՝ արժեր, որ Հայաստանի իշխանությունները հանրաքվեն հետաձգեին»,- ամփոփեց Վան Համբարձումյանը:

Նշենք, որ ադրբեջանական բանակն անցկացնում է լայնամասշտաբ հրամանտարա-շտաբային զորավարժություններ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, ինչպես նաեւ ժամանակավոր ցուցանիշների ճշգրտված հաշվարկով եւ կառավարման համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման ծրագրերի ստուգմամբ: Զորավարժությունները կտեւեն մինչեւ մարտի 6-ը:

Այս համապատկերին մարտի 1-ի լույս գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի  սահմանամերձ Ոսկեպար գյուղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ