News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան շանտաժով զբաղվի` ապօրինի միգրանտների հոսքի կազմակերպման ճանապարհով: Զագրեբում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, Թուրքիայի պահվածքն անընդունել է, որը ցինիկ կերպով ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա՝ անպաշտպան մարդկանց միջոցով: «Կարեւորն այն է, որ մենք մեզ թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել»,- նշել է Ավստրիայի արտգործնախարարը:

Փետրվարի վերջին սիրիական բանակի հետ բախումից հետո, որի ընթացքում 36 թուրք զինծառայող էր զոհվել, Անկարան որոշում կայացրեց չխոչընդոտել Սիրիայից ժամանած փախստականների մուտքը ԵՄ: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանը հատող փախստականների թիվը 100 հազար է:

Եվրամիությունը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ` իրավիճակը կարգավորելու համար եւ խոստանում է աջակցություն ցուցաբերել փախստականների ներհոսքին բախվող Հունաստանին, Բուլղարիային եւ Կիպրոսին: Թուրքիայի եւ ԵՄ-ի միջևեւ սահմանը միգրանտների համար փակ է 2016 թվականից` Բրյուսելի եւ Անկարայի միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի շրջանակներում, որը, սակայն, այդպես էլ  երբեք չի գործել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ