News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հազարավոր հեկտար հողեր դրվել են հանքերի տակ: Առնվազն 480 սուբյեկտ հանք շահագործելու օրինական լիցենզիա ունի: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր հանք միջին հաշվով զբաղեցնում է 50 հա հողատարածք, ստացվում է, որ մոտ 24 հազար հա հող գտնվում է ընդերքօգտագործողների տնօրինության ներքո: Մեծամասամբ դրանք համայնքային հողեր են` արոտավայրեր, չորրորդ կարգի հողեր, անտառապատ տարածքներ: Այսինքն` սրանք այնպիսի հողեր են, որոնց կադաստրային արժեքը մեծ չէ: Որպես կանոն` հանքատերերը համայնքի ղեկավարի կամ հողի այլ սեփականատիրոջ հետ վարձակալության պայմանագիր են կնքում (սովորաբար` 25 տարով) հանքը շահագործելու համար: Սակայն այստեղ ի հայտ են եկել լուրջ հակասություններ ու կոռուպցիոն ռիսկեր:

Խնդիրն այն է, որ  ընդերքօգտագործողները մինչ այսօր հողահարկ կամ վարձակալական վճար մուծում են կադաստրային արժեքին համապատասխան; Իսկ սա նշանակում է, որ համայնքների բյուջեները վիթխարի վնասներ են կրում: Ըստ Հողային օրենսգրքի` համայնքային նշանակության հողերը կարող են տրվել վարձակալության կադաստրային արժեքի առնվազն 5 տոկոսի չափով: Դե` մեր գյուղապետերն էլ համատարած հենց այդ չափով են կնքում վարձակալական պայմանագիրը: Սա նշանակում է, որ հանքատերը կարող է 1 հեկտար հողը վարձակալել ընդամենը տարեկան հազար դրամով:

Այն դեպքերում, երբ հանքի տերը ցանկանում է գնել հողամասը, գնահատումն իրականացվում է նույնպես կադաստրային արժեքին համապատասխան: Արարատի մարզում, օրինակ, այդ կերպ համայնքային հողերը սեփականաշնորհվել են 1 քառ.մետրը 300 դրամով:
Ակնհայտ է, որ այս ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր; Սակայն խնդիրը միայն համայնքապետերը չեն: Հակասություններ են առաջացել այն 3 օրենքներում, որոնցով կարգավորվում են հանքերի շահագործման հարցերը; «Ընդերքի մասին» եւ «Կոնցեսիայի մասին» օրենքներով` հանքատերը կարող է սկսել հանքի շահագործումը լեռնահատկացման ակտը ստանալուց հետո` առանց հողերի կատեգորիան փոխելու: Սակայն հողային օրենսգրքով արգելվում է գյուղատնտեսական հողերի օգտագործումն այլ նպատակներով:

Այս իրավական հակասությունը լուծելու միայն մեկ ճանապարհ կա` պետք է փոխվի հանքերի տակ դրված հողերի կատեգորիան, այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ճանաչվեն որպես արդյունաբերական նշանակության հողեր: Այդ դեպքում կբարձրանա նաեւ հողի կադաստրային արժեքը, ըստ որոշ գնահատականների` մինչեւ 20 անգամ: Այսպիսով` համայնքների բյուջեները բազմապատիկ անգամ ավելի գումարներ կստանան:

Կառավարությունն այս առումով ապրիլի 21-ին բավական արմատական որոշում ընդունեց: Հողերի սեփականատերերը եւ ընդերքշահագործողները հնարավորություն ստացան համեմատաբար կարճ ժամկետում (առավելագույնը` 2 ամսում) փոխել հողերի օգտագործման կատեգորիան: Այս որոշման շնորհիվ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականի, համայնքների բյուջեները 5-6 անգամ ավելի գումար կստանան միայն հանքերից:

Առաջին հայացքից թվում է, թե հանքատերերը շահագրգռված չեն հողերի կատեգորիայի փոփոխմամբ, չէ որ այդ դեպքում լրացուցիչ հարկեր են վճարելու: Իրականում այդպես չէ: Հանքի տնտեսական շրջանառության մեջ հողահարկը կամ վարձավճարը մեծ գումար չի կազմում, իսկ համայնքի հետ հարաբերությունները օրինական դաշտ տեղափոխելով` հանքի տերը սոցիալական պատասխանատվության տարր է վերցնում իր վրա: Օրինակ` Արամուսի բազալտի հանքավայրը շահագործող «Լամո» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ չեն կառավարության որոշմանը, պայմանով, որ այն նույնչափ ծախսատար ու ժամանակատար չլինի, ինչպես լիցենզիայի ստացումը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ` հողի կատեգորիան պետք է փոխվի արդեն լեռնահատկացման ակտի հատկացման ժամանակ; Առավելագույն ժամկետ սահմանված է 2 ամիսը; Ընդ որում` եթե տեղական ինքնակառավարման մարմինը ինչ-ինչ պատճառներով ձգձգի ստացված դիմումներին ընթացք տալը, ապա հողերի կատեգորիան կփոխվի առանց նրանց համաձայնության:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ