News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

NASA-ն ձգտում է տիեզերքում կյանք գտնել, եւ նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ դա «կարող է պարզ գործ լինել»:

Scientific Reports-ում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ ՌՆԹ-ն (Ռիբոնուկլեինաթթու) համեմատաբար պարզ է համեմատած ԴՆԹ-ի (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) համեմատ, որի գոյության համար 40-ից 100 նուկլեոտիդ է անհրաժեշտ:

«Բավարար ժամանակի առկայության դեպքում նուկլեոտիդները ճիշտ քիմիական պայմաններում կարող են ինքնաբուխ միանալ ՌՆԹ-ի ձեւի հետ: Բայց ժամանակակից գնահատականները ենթադրում են, որ 40-ից 100 նուկլեոտիդների կախարդական թվաքանակը չպետք է պարտադիր լիներ այն տարածության ծավալում, որը մենք դիտարկում ենք ուսումնասիրվող տիեզերքում»:

«Սակայն տիեզերքում կա ավելին, քան այն, ինչ մենք ուսումնասիրում ենք»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Թոմոնորի Տոտանին: «Ժամանակակից տիեզերագիտության մեջ ընդունված է համարել, որ տիեզերքն արագ աճի ժամանակաշրջան է ապրել` ընդարձակման հսկայական տարածք ստեղծելով մեր կողմից ուսումնասիրվող հորիզոնից այն կողմ: Այս` ավելի մեծ ծավալի ֆակտորինգն աբիոգենեզի մոդելներում չափազանց մեծացնում է կյանքի առաջացման հնարավորությունները»:

Համարվում է, որ ուսումնասիրվող տիեզերքում աստղերի քանակը 10 սեքստիլիոն է գնահատվում, բայց «արագ աճի շնորհիվ» կարող է հասնել 10 գուգոլների , ինչը ՌՆԹ կառուցվածքների գոյությունը «գործնականորեն անխուսափելի» կդարձներ:

«ՌՆԹ-ի քիմիայի իմ վերջին ուսումնասիրության ու տիեզերագիտության պատմության համադրումն ինձ հանգեցրեց այն գիտակցությանը, որ հավանական ճանապարհ գոյություն ունի տիեզերքի աբիոտիկ (անկյանք) վիճակից բիոտիկ վիճակի անցնելու համար: «Սա գրավիչ միտք է, եւ ես հույս ունեմ, որ հետազոտությունները կարող են հիմնվել դրա վրա` կյանքի ծագումը բացահայտելու համար»:

Փետրվարին SETI Ինստիտուտը հայտարարել էր, որ աշխատանքներ է տանում «տեխնոսիգնատուրների» հայտնաբերման նոր մեթոդների ուղղությամբ, որոնք պոտենցիալ կերպով կարող են վկայել զարգացած քաղաքակրթության առկայության մասին: Խեխնոսիգնատուրները սահմանվում է որպես «հեռավոր առաջադեմ քաղաքակրթությունների առկայության պոտենցիալ կերպով հայտնաբերվող սիգնատուրներ եւ ազդանշաններ»:

2018-ի սեպտեմբերին Exoplanet տարանցիկ դիտման արբանյակը (TESS) գտել էր առաջին արտաարեգակնային մոլորակը, իսկ 2019-ի ապրիլին` Երկրի չափսերի առաջին մոլորակը:

Ընդհանուր առմամբ, NASA- ի կողմից 4000 արտաարեգակնային մոլորակ է հայտնաբերվել, որոնցից մոտ 50-ը 2018-ի սեպտեմբերի դրությամբ համարվել են բնակության համար պոտենցիալ կերպով պիտանի: Նրանք ճիշտ չափ եւ աստղի ճիշտ ուղեծիր ունեն` մակերեսային ջրերը մահելու եւ, գոնե տեսականորեն, կյանք թույլ տալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ