News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC in Armenia) միջազգային երիտասարդական կազմակերպությունը, այս տարի համագործակցելով Beeline-ի հետ, մարտի 13-ին Աղվերանում կմեկնարկի արդեն շատերի կողմից սիրված NLDS եռօրյա սեմինարը (երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար)։ Սեմինարի շրջանակներում քննարկվելու են երիտասարդությանը հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են՝ առաջնորդություն, մարքեթինգ, ձեռնարկատիրության զարգացում, ստարտափ հիմնադրելու նրբությունները և բիզնեսում նորովի մտածելու արվեստը։

Սեմինարը, որին այս տարի մասնակցում է ավելի քան 200 հայ երիտասարդ, կազմակերպել է «ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային երիտասարդական կազմակերպությունը՝ նախորդ տարվա սեմինարի հաջողությունից ոգեշնչվելով։ Սեմինարին ելույթով հանդես կգան Beeline-ի ներկայացուցիչներ, իսկ Beeline Startup Incubator-ի համակարգող Գրիգոր Հովհաննիսյանը կներկայացնի հաջողակ ստարտափ հիմնադրելու գաղտնիքները:

«ԱՅՍԵԿ Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից: Լինելով միջազգային, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝  AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:

«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է ստեղծում հայ ուսանողների համար մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի, համաժողովների և սեմինարների, լինելու ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտի մեջ ինչպես նաև միջազգային ծանոթություններ ձեռք բերելու: 

AIESEC կազմակերպության միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով հայ երիտասարդները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու տարբեր երկրներում իրականացվող մասնագիտական վերապատրաստման, պրակտիկայի կամ ուղղակի կամավորության ծրագրերի։

Այսօր «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ը իր զարգացման առավել ակտիվ շրջանում է՝ ունի 100 ակտիվ անդամ և 2000 – ից ավել շրջանավարտ: Տարեկան կազմակերպությունն իրականացնում է միջինը 50 փոխանակման ծրագրեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ