News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կառավարությունը չունի որևէ արդարացված հիմնավորում՝ պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, քանի որ որևէ այլ ընկերության ՀՀ-ում նման պահանջ չի ներկայացվել «Լիդիան Արմենիա»:

Նշվում է, որ Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել: ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների իրավունքները, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով եւ այս տեւական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական եւ տնտեսական դժվարություններ:

Ստորեւ ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, եւ շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար:

Վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն 3 ամբողջական բնապահպանական տարատեսակ ստուգումների եւ փորձաքննությունների ընթացքում բարձրացված անհամար հարցերին պատասխանելուն: Կառավարությունը չունի որեւէ արդարացված հիմնավորում պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, որեւէ այլ ընկերության Հայաստանում նման պահանջ չի ներկայացվել:

ՀՀ վարչապետը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ.

☑️ Ամուլսարի ծրագրի նախորդ բնապահպանական փորձաքննություները տվել են հարցերի պատասխանները,

☑️ Չկա իրավական հիմք կասեցնելու «Լիդիանի» գործունեությունը,

☑️ Չկա իրավական հիմք պահանջելու «Լիդիանից» նոր ՇՄԱԳ,

☑️ «Լիդիանը» հաստատել է, որ համապատասխանելու է նախանշված բոլոր բնապահպանական կառավարման չափանիշներին,

☑️ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման առումով «Լիդիանը» լավագույնն է,

☑️ Ընկերության դեմ արշավը ֆինանսավորում են մրցակիցները, որոնց նպատակն է խանգարելու «Լիդիանի» գործունեությունը,

☑️ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պահանջվելու է համապատասխանել «Լիդիանի» բնապահպանական կառավարման մակարդակին եւ վճարել դրա համար,

☑️ Ամուլսարի ծրագրի կասեցումը խտրականություն կլինի «Լիդիանի» դեմ եւ բացասական կազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա,

☑️ Պետության շահերից է բխում թույլ տալ «Լիդիանին» աշխատել,

☑️ Ճանապարհները շրջափակողները պետք է ապաշրջափակեն դրանք:

Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է տարբեր առիթներով՝ հրապարակավ:

Վերջին մեկ տարվա ընթացքում դատական մի շարք վճիռներ վերահաստատել են «Լիդիանի» մուտքի իրավունքը՝ ցուցում տալով պատկան մարմիններին ապահովել «Լիդիանի» իրավունքները, ինչպես նաեւ որոշ պետական պաշտոնյաների գործողությունները որակել են կողմնակալ՝ «Լիդիանի» դեմ:

Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» եւ Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին:

ՀՀ կառավարությունը պետք է ապահովի արդար եւ հավասար մրցակցային պայմաններ «Լիդիանի» նկատմամբ, ապահովի օրենքի գերակայությունը եւ պաշտպանի ոչ միայն «Լիդիանի» եւ նրա ներդրողների օրինական իրավունքները, այլ նաեւ Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով եւ այս տեւական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական եւ տնտեսական դժվարություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ