News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վանաձորի թիվ 1 տնակային ավանում  տնակատերերի զբաղեցրած տարածքն օտարվել է եւ անօթեւան 40 վանաձորցի ընտանիքներին սպառնում է վտարման վտանգ: Շատերի գործերը դատարանում են:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ, կատարվել է ապօրինություն: «Քաղաքապետն ու ավագանին գերազանցել են իրենց լիազորությունները, վաճառել են տարածքներ, որոնք ժամանակին վարձակալությամբ տրվել են տնակատերերին»,- ասել է նա:

Տեղանքում բնակվող վանաձորցիների խոսքով՝ տարածքն իրար մեջ են բաժանել քաղաքի մեծահարուստները: «Շուրջ 50-60 ընտանիք է ապրում այդտեղ, մի մասն ունի անօթեւանի կարգավիճակ, մի մասը` ոչ: Բոլորին էլ այսօր վտարման վտանգ է սպառնում : Թե ուր պետք է գնան այդ ընտանիքները, մատնացույց չեն անում, միայն ասում են, որ սեղմ ժամկետներում տարածքն ազատել է պետք, որովհետեւ սեփականատերեր կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են բնակիչները:

«Հիշյալ վճռով արդեն բավականաչափ ընտանիքներ վտարվել են, մնում են շուրջ 60-ը, որոնք սակայն գնալու տեղ չունենալով պայքարում են սեփական իրավունքների համար: Ինձ օրինակ արդեն մի քանի անգամ փորձել են տեղահանել, բայց չեն կարողացել: Այստեղ անգամ հաշմանդամ են ծեծել, բարուր շպրտել ու կանանց հրմշտել»,-ասել է բնակիչներից Եղիսաբեկ Կիրակոսյանը: 

Նրա խոսքով, տարածքը վաճառվել է աճուրդով, որից բնակիչները տեղյակ չեն եղել: Նրանցից ոմանք ավելի վաղ դիմած են եղել Վանաձորի  քաղաքապետարան՝ առաջարկելով իրենց վաճառել տնակների զբաղեցրած տարածքը, սակայն մերժում են ստացել: Ավելի ուշ իմացել են, որ սեփական տնակի տարածքը վաճառված է, իսկ գնորդները բնակիչների խոսքով, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներն են:

Տնակային ավանում քչերն են հավատում խոստմանը, որ 1-2 տարի հետո կապրեն նորմալ բնակարանում: Նրանք նշել են, որ դեռեւս 2009-ին էին իրենց խոստացել, որ մինչեւ 2012 թվականը Վանաձորում կլուծվի անօթեւանության խնդիրը: Հիմա էլ վերջնաժամկետը 2013  թվականն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ