News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարել է երկրում 30 օր ժամեկտով պարտադիր տնային կարանտին սահմանելու մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօրվանից մենք որոշել ենք սահմանել տնային կարանտին 30 օրով»,-հայտարարել է նախագահն ազգային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:

Բուկելեն նախազգուշացրել է, որ կարանտինը բոլոր խախտողները բերման կենթարկվեն եւ կմեկուսացվեն պետական կենտրոններում: Կարանտինի ընթացքում ընտանիքից միայն մեկ մարդու կթույլատրվի դուրս գալ տնից սննդամթերք եւ անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու համար:

Սալվադորում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել էր չորեքշաբթի, այնուհետեւ հիվանդությունը հայտնաբերվել էր եւս երկու մարդու մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ