News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային կինոկենտրոնում, մի շարք գրադարաններում եւ նմանատիպ այլ հաստատություններում անձնակազմի կրճատման գործընթաց է իրականացվում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ՝

Այս ամենը, նրա խոսքով, արվում է կառավարության կողմից հաստատված արտակարգ դրության պայմաններում:

«Ես բողոքներով դիմումներ եմ ստացել, մասնավորապես, այս երկու պետական կառույցների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը` նշելով, որ նման կրճատումները որեւէ տրամաբանություն եւ իրավական հիմքեր չունեն: Դրանք որեւէ առնչություն չունեն նաեւ կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված պետական համակարգի օպտիմալացման գործընթացի հետ: Պատգամավորը կառավարությանը կոչ է արել զգոն լինել եւ որեւէ չարաշահում թույլ չտալ պետական հատվածի օպտիմիզացման գործընթացի իրականացման ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ