News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եթե դատավորի թեկնածուն չունի մագիստրոսական կրթություն, ապա պետք է ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային փրոձ եւ մասնագիտական ստաժ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը:

Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28-60 տարեկան անձինք իրավունք ունեն դառնալ դատավորի թեկնածու, եթե ունեն ՀՀ-ում իրավագիտության բակալավրի եւ մագիստրոսի աստիճան կամ համապատասխան աստիճան են ստացել այլ երկրում:

Պատգամավորն առաջարկում է փոխել «իրավագիտության բակալավրի եւ մագիստրոսի աստիճան» արտահայտությունը «իրավագիտության բակալավրի աստիճան» արտահայտությունով: «ՍԴ դատավոր դառնալու համար անհրաժեշտ է իրավագիտության բարձրագույն կրթություն: 15 տարվա աշխատանքային փրոձ, իսկ տարիքը պետք է լինի մինչեւ 40 տարեկան: Այսինքն՝ ՍԴ դատավորի համար քիչ պահանջներ են ներկայացվում, քան առաջին ատյանի դատավորի համար, որի համար պահանջվում է մագիստրոսի աստիճանի առկայություն: Այդ պատճառով առաջարկում եմ, որ եթե նույնիսկ մարդը մագիստրոսի աստիճան չունի, կարող է այն փոխհատուցել 10-ամյա պրոֆեսիոնալ ստաժով»,- պարզաբանեց օրինագծի հեղինակը:

Իր հերթին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ բավական բարդ է գործնականը փոխարինել տեսական գիտելիքներով եւ հակառակը: Նրա կարծիքով՝ դատավորը պետք է ունենա եւ՛ գործնական, եւ՛ տեսական գիտելիքներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել