News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է կորանավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի երկայնքով զորքեր տեղակայի եւ զգուշացրել է, որ դա կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։

Ակնկալվում է, որ Թրամփը Կանադայի սահման կուղարկի մոտ 1000 զինծառայողների։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու ամերիկյան պաշտոնյաներ։ Նրանցից մեկի խոսքերով, զինծառայողները կօգնեն կորանավիրուսի համավարակի պատճառով երկրորդական բեռնափոխադրումների արգելքի ապահովմանը։

«Դա կատարյալ ավելորդ քայլ կլինի, որը մենք կհամարենք վնասակար մեր հարաբերությունների համար»,- լրագրողներին հայտնել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Քրիստիա Ֆրիլանդը։

Ավելի վաղ վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես արտահայտվել է սահմանի ռազմականացման դեմ։

«Կանադան եւ ԱՄՆ-ն ունեն աշխարհի ամենաերկար չռազմականացված սահմանը, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այն մնա այդպիսին»,- ասել է Թրյուդոն։

Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան մշտական կապ է պահպանում ԱՄՆ իշխանությունների հետ եւ անհրաժեշտության դեպքում կշտկի սահմանին անվտանգության միջոցառումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ