News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSEE) հրապարակել է կորոնավիրուսային համաճարակի հնարավոր տնտեսական հետեւանքների կանխատեսումը: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները հանգեցրել են նրան, որ Ֆրանսիայում տնտեսական ակտիվությունը ընկել է 35 տոկոսով: Եթե կարանտինը եւս երկու ամիս տեւի, Ֆրանսիայի ՀՆԱ-ն մինչեւ տարեվերջ կնվազի 6 տոկոսով, զգուշացնում են փորձագետները, փոխանցում է RFI-ն:

Ազգային վիճակագրության ինստիտուտն իր գնահատականներում օգտագործել է ինչպես ձեռնարկություններից եւ գործարարների միավորումներից ստացված տվյալները, այնպես էլ համեմատել է էլեկտրաէներգիայի սպառման, երկաթուղային փոխադրումների ծավալներն եւ բանկային քարտերով գործարքների քանակը:

Ճգնաժամն, առաջին հերթին, կազդի շինարարական, առեւտրի, զբոսաշրջության, երկաթուղային ոլորտների եւ ավիաընկերությունների, ինչպես նաեւ ռեստորանային բիզնեսի վրա: Տնտեսության ճգնաժամը կբարձրացնի գործազրկության մակարդակը: Ամենից քիչ կտուժի տնտեսության ոչ շուկայական հատվածը` կրթությունը, երեխաների խնամքի ծառայությունները եւ սպորտային ոլորտը:

Ավելի վաղ նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի սահմանափակումներից չտուժած ֆրանսիական ձեռնարկություններին կոչ էր արել շարունակել աշխատել: Պետության ղեկավարը խոստացել էր նաեւ, որ համաճարակի պատճառով որեւէ ընկերության սնանկացում թույլ չի տա:

Կորոնավիրուսն արդեն իսկ ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը: Համաճարակի հետ կապված սահմանափակման միջոցառումներն արդեն իսկ անդրադարձել են ավելի քան երկու միլիարդ մարդու վրա 50 երկրներում: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը կորոնավիրուսի համաճարակի տնտեսական ցնցումների հետեւանքները համեմատել էր Երկրորդ աշխարհամարտի կամ 1929-ի Մեծ դեպրեսիայի հետեւանքների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ