News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը հայտարարել է Միջերկրական ծովում նոր ռազմածովային առաքելության մեկնարկի մասին, որն ուղղված է Լիբիային զենք մատակարարելու էմբարգոյի պահպանմանը՝ այն բանից հետո, երբ Իտալիան արգելափակել էր նախորդ օպերացիան՝ հաստատելով, որ ռազմական նավերը գրավել են միգրանտներին Եվրոպայի ափերի մոտ, հայտնում է AP-ը։

Նոր գործողությունը, որը ստացել է «Իրինի» (հունարեն «խաղաղություն») անվանումը կսկսի գործել չորեքշաբթի օրվանից։ Եվրոպական միությունը հայտարարել է, որ «իր հիմնական խնդիրը կլինի զենքի մատակարարման էմբարգոյի կատարումը՝ ավիացիոն, արբանյակային եւ ծովային ակտիվների միջոցով»։

«Մասնավորապես, առաքելությունը կկարողանա Լիբիայի ափերի մոտ բաց ծովում անցկացնել այն նավերի ստուգումը, որոնք ենթադրաբար զենք կամ դրա հետ կապված ապրանքներ են փոխադրում Լիբիա կամ տանում են այնտեղից»,- ասվում է հայտարարության մեջ։ Նա նաեւ տեղեկատվություն կհավաքի Լիբիայից անօրինական վառելիքի եւ նավթի մաքսանենգության մասին եւ կօգնի ամրացնել լիբիական առափնյա պարեկությունը, այդ թվում՝ դրա աշխատակիցների ուսուցման միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ