News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարն արդեն երեկ, ապրիլի 2-ին վթարային վիճակում էր, որի պատճառը թերեւս գարնանը հողի խոնավացումով պայմանավորված սողանքն է, որը «ձգել է» 1000 մմ տրամագծով այս կարեւոր խողովակաշարը եւ վրան զգալի մեծության ճեղք առաջացել:

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի հաղորդմամբ, առկա է զգալի հոսակորուստ, որը բացասաբար է անդրադառնում ջրամատակարարման հուսալիության վրա:

Վեոլիա Ջուր ՓԲԸ մասնագետներն այս երկու օրերին արել են հնարավոր ամեն բան առանց ջրանջատում իրականացնելու, ջրի հոսքի պայմաններում խողովակաշարը վերանորոգելու համար:

Չի ստացվել: Խնդրի միակ լուծումը վթարված հատվածի լիարժեք վերանորոգումն է, այլապես առաջիկայում մենք ավելի մեծ տեխնիկական խնդրի առջեւ կկանգնենք: Իսկ սա, եթե հաշվի առնենք ջրատարի կարեւորությունը մայրաքաղաքի 4 վարչական շրջանների համար, անթույլատրելի է: Դրա համար էլ հայտարարվել է կանգառ:

Առջեւում դեռ 2 օր կա: Հուսանք, որ մեր սպառողները կձեռնարկեն միջոցներ իրենց կենցաղային կարիքները ապրիլի 6/7-ին նվազագույնի հասցնելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 6-ին առավոտյան ժմաը 10-ից 24 ժամով կդադարեցվեն Երեւանի 4 շրջանների ջրամատակարարումը:

Տպել
Ամենաշատ