News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչեւ մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչեւ մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Քարֆուր» սուպերմարկետում մինչեւ մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետեւ մինչեւ մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչեւ մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ «Նոր Զովք» եւ «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները եւ գինը:

Հարկ է նշել նաեւ, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլեւս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:

Համաձայն ՀՀ ԿԵ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտ ամսին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ եւ ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ