News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Facebook ամերիկյան կորպորացիան, որին պատկանում է նույնանուն սոցիալական ցանցը, հայտարարել է խմբային տեսազանգերի եւ չաթերի համար հատուկ հավելված։ Հայտնի մեսինջերի նոր տարբերակի շնորհիվ, ըստ ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության, օգտատերերը կարող են կապ հաստատել ընկերների եւ հարազատների հետ ամբողջ աշխարհում՝ կիրառելով սովորական անձնական համակարգիչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ծրագրավորողները նշել են, որ հավելվածն ադապտացված է Windows ու MacOS օպերացիոն համակարգերի համար։ «Այժմ ավելի քան երբեւէ մարդիկ օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց մտերիմների հետ կապի մեջ մնալու համար։ Վերջին ամսվա ընթացքում մենք գրանցել ենք օգտատերերի  թվի ավելի քան 100-տոկոսանոց աճ»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ հեղինակների՝ նոր հավելվածի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն է եւ օգտագործման պարզությունը։ Բացի այդ, մեսինջերի սեղանի տարբերակն ավտոմատ կերպով սինքրոնացվում է բջջային տարբերակի հետ։ Դրանում կա նաեւ նոր հաղորդագրություններ ստանալու գործառույթը։ Այդկերպ օգտատերերը տեղյակ են մուտաքային զանգերի եւ հաղորդագրությունների մասին անկախ նրանից, թե որ տարբերակն են նախընտրում։

Մեսինջերի եւս մեկ առավելությունը մեծ էկրանն ու «մութ ռեժիմի» կարգավորումն է։ Միաժամանակ հավելվածում կա GIF-ֆայլեր ուղարկելու հնարավորություն։ Դեռ ավելին, օգտատերերը կարող են կիրառել նաեւ այլ ծառայություններ հավելվածի աշխատանքի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ