News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

3000-ամյա եգիպտական մումիայի դագաղում հայտնաբերվել են պատկերներ, երբ մումիան վեր էր բարձրացվել առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում։ Շոտլանդացի կոնսերվատորներն արել են այդ բացահայտումը Ta-Kr-Hb-ի պահպանման շուրջ աշխատանքի ժամանակ, գրում է Planet Today-ը։

Շուրջ 3000-ամյա մումիան գտնվում էր շատ փխրուն վիճակում այն բանից հետո, երբ ողջ պատմության ընթացքում նրան հետապնդել էին դամբարանների կողոպտիչները։ Ուստի աշխատանքներ էին տարվել նրա վիճակը չվատթարացնելու ուղղությամբ։ Երբ մումիան բարձրացվել էր, կոնսերվատորները հայտնաբերել էին եգիպտացի աստվածուհու նկարված պատկերները դագաղի ներքին եւ արտաքին հիմքերի վրա։

Երկու պատկերներն էլ եգիպտական աստվածուհի Ամենթեթին կամ Իմենթեթին են պատկանում, որը հայտնի էր որպես «Արեւմուտքի Լեդի»։

«Ես շատ էի զարմացել՝ տեսնելով այդ պատկերները։ Մենք երբեք պատճառ չենք ունեցել այն այդքան վեր բարձրացնելու համար, որպեսզի տեսնենք դագաղի հատակը, ավելի վաղ մենք երբեք չենք բարձրացրել մումիային ու չէինք ակնկալում ինչ-որ բան տեսնել այնտեղ»,-ասել է թանգարանի աշխատակից, դոկտոր Մարկ Հոլը։

Լավագույնս պահպանվել են դագաղի ներքին մասում արված պատկերները, որտեղ եւ գտնվել է մումիան։ Դրանց վրա պատկերված է Ամենթեթը կողքից, ընդ որում՝ նա ճիշտ տեսք ունի եւ կրում է իրեն հատուկ կարմիր զգեստը։ Նրա ձեռքը փոքր-ինչ ձգված է եւ նա կանգնած է պլատֆորմի վրա՝ ցույց տալով, որ դրա վրա պատկերված է սուրբ արձան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ