News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել  էլեկտրահարված երկու տղամարդու։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են  ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։

Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝  1994 թվականին ծնված երիտասարդ է, որի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք  է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։

Նրանց հիվանդանոց են տեղափոխել  նույն վայրից՝ շինանյութերից մեկի խանութի դիմացից, նրանք, ըստ էության, բանվորներ են։

 


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ