Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 02:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3-ի շենքի բնակարաններից մեկից (բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին) ջրալցվում է մեկ այլ բնակարան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի բնակիչը (Սաթենիկ Պ., ծնված 1940 թ.) արթնացել եւ բացել է բնակարանի դուռը:
Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը: