News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում եւ հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝

Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի եւ թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով եւ ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին, ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Նա նաեւ հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:

Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից ու կառավարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ