News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մենք տեսնում ենք, որ մարզպետները քիչ թե շատ որոշակի տեղեկություններ փոխանցում են իրենց մարզում վարակվածների, մեկուսացածների մասին, սակայն ցավով եմ նշում, որ Երեւանի, որը երկրի ամենամեծ համայնքն է, քաղաքապետն ու նրա աշխատանքը, այս արտակարգ դրության պայմաններում ոչ մի կերպ չեն երեւում։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելի» հաղորդաշարի ընթացքում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ա․Թովմասյանի մյուս հյուրը` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանն ասել է, որ հետեւում է, թե ինչպես են աշխարհի քաղաքների վարչական ղեկավարները պարբերաբար դիմում համաքաղաքացներին տարբեր կոչերով, հորդորներով, մինչդեռ Հայկ Մարությանն, ըստ նրա, վախենալով կորոնավիրուսով վարակվելուց, թաքնվում է։

«Նա վախկոտ է։ Բոլորը տեսան, որ կառավարության նիստին նա դիմակով էր, որը հակառակ էր դրել դառնալով ծաղրի առարկա։ Սա թող դաս լինի բոլորիս, որ նման մարդու չի կարելի ընտրել պատասխանատու պաշտոնին։ Նա մեր պատմության մեջ կմնա որպես ամենավատ քաղաքապետը, որն ամենաշատ խոստումներն է տվել ու չի կատարել։ Չեմ բացառում, որ Հայկ Մարությանը գիշերը վախից լաց է լինում։ Ժամանակը կգա եւ նա իրավական պատասխանատվության կենթարկվի հանցավոր անգործության համար», ասել է Նարեկ Սամսոնյանը։

Տպել
Ամենաշատ