News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության իրական հատվածում արտաքին ուղիղ ներդրումների առումով դրական առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2019 թվականի կառավարության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Այս կապակցությամբ նա շեշտեց, որ այս պահի դրությամբ տնտեսության իրական հատվածի աճի տեմպի դանդաղում է նկատվում, մինչդեռ ֆինանսական հատվածում իրավիճակն ավելի լավ է: Մասնավորապես, փոխնախարարը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին 3-4 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ արտաքին ուղղակի ներդրումների դանդաղում է գրանցվել: «Ընդ որում, երբ գլոբալ առումով անկում էր նկատվում, Հայաստանի տնտեսությունը լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- նշեց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից նախապատրաստված ներդրումային քաղաքականության տեսության համաձայն` Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել ներդրողների իրավական պաշտպանության մեխանիզմների առումով:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փոխնախարարը, ՄԱԿ-ի կողմից զեկույց էր պատվիրվել` Հայաստանի ներդրումային քաղաքականության վերլուծությամբ: Զեկույցում, ըստ նրա, նշվել է, որ հանրապետությունում ներդրողներին նորմից ավելի շատ են պաշտպանում: Բացի այդ, ՄԱԿ-ի վերլուծաբանները (UNCTAD) դրական գնահատական են տվել Հայաստանի օրենսդրական դաշտին` նշելով, որ օրենսդրությունը կատարելագործելու անհրաժեշտություն կա միայն որոշակի դրույթների մասով: Անդրադառնալով սույն զեկույցի արդյունքներին` Ավանեսյանը շեշտեց, որ ներդրողների համար Հայաստանի առավելությունն առաջին հերթին կայանում է շուկաներ մուտք գործելու հնարավորության մեջ, որոնց մուտքը եվրոպական զարգացած շատ երկրների համար փակ է: Մյուս կողմից, փոխնախարարի խոսքով, ներդրողները պետք է հետեւեն հիմնական նպատակին` արտադրության արդյունավետության բարձրացմանը: Այդ իսկ պատճառով, ըստ Ավանեսյանի, հետճգնաժամային ժամանակահատվածում կառավարությունն առաջնահերթություն կտա ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, մասնավորապես` կրթության, առողջապահության, ինչպես նաեւ ներդրումային դաշտի որոշակի հարցերի զարգացմանը: «Օրինակ, հիմնական միջոցների ամորտիզացման ավելի ազատական ռեժիմի ներդրումը եւ այլ մասնավոր ասպեկտներ», - պարզաբանեց փոխնախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ