News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արցախի քաղաքական իշխանությունը չփոխեց իր մտադրությունը և քաղաքական հաշվարկները վեր դասեց քաղաքացիների առողջության պահպանումից՝ կրկնելով Հայաստանյան իրադարձությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի ղեկավարած Արցախի «Արդարություն» կուսակցությունը։

«Դեռևս ամիսներ առաջ, երբ ողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, որը բազմաթիվ զարգացած երկրներում այլևս դուրս եկավ վերահսկողությունից, մեր քաղաքական թիմը մարտի 16-ին հայտարարեց, որ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է ստորադասվի մարդու, հատկապես երբ խոսքը վերաբերվում է նրա առողջությանը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցեր, որ Արցախը բացարձակ պատրաստ չի ընդունելու այդ մարտահրավերը և համաճարակի տարածումը մեր երկրում հավասարազոր է պատերազմի: Այսօր, երբ Արցախում գրանցվում են կորոնավիրուսի հաստատված դեպքեր, երբ ողջ բնակչությունը սարսափած հետևում է օրվա լրահոսին կամ փողոցում շրջանառվող տարատեսակ լուրերին, կարելի է փաստել, որ Արցախի քաղաքական իշխանությունը չփոխեց իր մտադրությունը և քաղաքական հաշվարկները վեր դասեց քաղաքացիների առողջության պահպանումից՝ կրկնելով Հայաստանյան իրադարձությունները, երբ նախատեսվող հանրաքվեն չեղարկելու նպատակով հայտարարվեց արտակարգ դրություն, մի տարբերությամբ միայն, որ Արցախում ընտրությունները չչեղարկելու նպատակով, խախտելով բոլոր տեսակի իրավական նորմերը և ընթացակարգերը հայտարարվեց արտակարգ իրավիճակ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմում է ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորներին․

Հարգելի պատգամավորներ.

դուրս եկեք Ձեր հանցավոր անգործության վիճակից, և որպես իշխանության օղակ, հանդես եկեք նախաձեռնությամբ և տվեք իրավական գնահատական Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ընդունված հակասական հրամանագրի վերաբերյալ, քանի որ Արցախի Հանրապետությունում չկա Սահմանադրությամբ սահմանված «Արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի մասին» օրենք: Դուք այս օրհասական պահին պարտավոր եք կրելու պատասխանատվության Ձեր բաժինը: Գիտակցեք, որ անգնահատելի թանկ է յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը»,– ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ