News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը երկրորդ անգամ վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումը՝ տեխնիկական շտկումներ իրականացնելու համար։ Այս մասին NEWS.am–ին ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի քրեակատարողական ծառայությանը ձեռնպահ մնալ մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելուց, քանի որ վերջինը գտնվում է ռիսկի խմբում։

Արամ Օրբելյանի խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, որ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրության պայմաններում չպահվի ՔԿՀ-ում։

 «Դա պետք է արվի ոչ միայն կալանքի փոփոխման միջոցով, այլ հենց քրեակատարողական հիմնարկը պետք է ապահովի դա։ Ցանկացած անձ, որն ինչ որ պարամետրով՝ առողջական կամ տարիքային առումով՝ 60 տարեկան եւ ավելի, դրանցից որեւէ մեկով համապատասխանում է, չպետք է պահվի քրեակատարողական հիմնարկում, խոսքը գնում է կալանավորների մասին։ Քանի դեռ կա կարանտինը, սահմանափակումները, նաեւ պարոն Քոչարյանը չպետք է պահվի քրեակատարողական հիմնարկում»,– ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ դատական համակրգում ընդհանուր խնդիր կա. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարց չեն ցանկանում քննել՝ հաշվի առնելով, որ կառավարությունն ուղղակիորեն ճնշում է դատական համակարգը։ Տեսնում ենք, որ ոչ թե բացասական որոշումներ ենք ստանում, այլ հետաձգելու, չքննելու, կասեցնելու որոշումներ, նույնիսկ Աննա Դանիբեկյանի մոտ համարյա մերժումներ չկան, չհաշված այն գրավը, որը տեխնիկական պատճառներով է մերժվել։ Հասկանում են, որ ակնհայտ ապօրինի գործընթաց է տեղի ունենում՝ սկսած գործը կարճելու միջնորդությունից»։

Օրբելյանի խոքով՝ համակարգի համար մարդու իրավունքներն առաջնահերթություն չեն. «Դատավորը վերադարձավ եւ նիստը նշանակեց մայիսի 8–ին, լավ է՝ չնշանակեց 2021 թվականի մայիսի 8–ին, կարող էին 2022 թվականին նշանակել, ասեին՝ դե ոչինչ, զբաղված ենք մինչեւ այդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ