News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս ծոցը Պարսից է կոչվում, եւ ոչ թե` Նյույորքյան կամ Վաշինգտոնյան: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է IRNA-ն:

«Ամերիկացիները պետք է հասկանան իրավիճակը եւ ամեն օր նոր դավադրություններ չպատրաստեն Իրանի ժողովրդի դեմ` հաշվի առնելով Պարսից ծոցի անվանումը եւ այն ժողովրդին, որը հազարամյակներ շարունակ պաշտպանել է այս ջրային ճանապարհը»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը Պարսից ծոցն աշխարհի խոշորագույն էներգետիկ կենտրոններից մեկն է անվանել: «Պարսից ծոցը շատ կարևոր եւ զգայուն գոտի է: Պարսից ծոցը մեզ համար կարեւոր պատմական ճանապարհ է, իհարկե, մեր բոլոր ջրային ճանապարհներն են կարեւոր, բայց Պարսից ծոցն ու Օմանի ծովը կարեւոր են դեպի ազատ ջրերը մուտքի շնորհիվ»,- պարզաբանել է Ռոհանին:

Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը, այդ թվում` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միշտ պաշտպանել եւ պաշտպանելու են Պարսից ծոցը: «Պարսից ծոցը պատկանում է իրանցի ժողովրդին, ինչպես եւ միշտ է եղել»,- եզրափակել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ