News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սխալ է համարում կորոնավիրուսի համավարակի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը: Նա այս մասին հայտարարել է այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսային բանակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ճապոնիայի վարչապետը սխալ է որակել կորոնավիրուսի տարածման ծանր իրավիճակում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը»,- նշված է Ռոհանիի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աբեն հավելել է, որ «ընթացիկ պայմաններում բոլոր երկրների օրակարգում պետք է լինեն հումանիտար գործողությունները»:

Իրանի նախագահի խոսքով՝ «Թեհրանի դեմ Վաշինգտոնի անմարդկային պատժամիջոցների խստացման պատճառով այսօր իրանական կողմը մեծ խնդիրների է բախվում նույնիսկ բժշկական սարքավորումներ ներմուծելիս եւ սննդամթերք մատակարարելիս»: «Վիրուսը հաղթահարելու այլ ճանապարհ չկա, բացի բոլոր երկրների համագործակցությունը»,- նշել է նա:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանափակումները երկրին խանգարում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Իրանական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են երկիր հումանիտար նշանակության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի եւ դեղորայքի ներմուծմանը:

Իրանում վերջին շաբաթներին դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազման միտում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեկ օրում վարակակիրների թիվը բարձրակետին է հասել (3 186 դեպք) մարտի 30-ին, որից հետո սկսել է նվազել եւ վերջին շաբաթներին կայունացել է 900 - 1 250 դեպքի մակարդակում: Ներկա պահին երկրում հայտնաբերվել է 98,5 հազար վարակակիր, մահացել է նվազագույնը 6 277 մարդ: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 3,5 մլն մարդ, մահացել է 245 հազարից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ