News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 6-ին,  ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երեւի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյոք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում էր Տիգրան Ավինյանի, վարչապետի եւ ՔՊ-ականների միջեւ տարաձայնությունների եւ նրա հրաժարականի հավանականության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ