News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մոտ վեց ամսից Մ-4 միջպետական ճանապարհի վրա որակի հետ կապված խնդիրներ են առաջացել, ճանապարհը քանդվել է, ճաքեր են հայտնվել: Այս մասին մայիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը` դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

Այնուհետեւ պատգամավորը հետաքրքրվեց նախարարից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում` հետագայում նման դեպքերից խուսափելու համար: «Մովսես գյուղ տանող ճանապարհն ամբողջովին վերանորոգվում է: Աշխատանքները ֆինանսավորվում են Ռուսաստանից քաղաքացիների եւ կառավարության կողմից: Եղանակային պայմանների պատճառով նախորդ տարի հնարավոր չեղավ իրականացնել աշխատանքները»,- պարզաբանեց նախարարը` հավելելով, որ տաքանալուն պես աշխատանքները կշարունակվեն:

Միեւնույն ժամանակ, անդրադառնալով Մ-4 ճանապարհի հետ կապված խնդիրներին, Պապիկյանը հայտարարեց, որ ինքն անձամբ է ներկա եղել եւ տեսել է ծագած բոլոր խնդիրները: «Լավ չէ, երբ կատարված աշխատանքը թերություններով է կատարվում: Մենք սկզբունք ունենք. եթե որեւէ ճանապարհաշինարարական ընկերության մոտ թերություններ են առաջանում, ապա ճանապարհը նորից ամբողջությամբ ասֆալտապատվում է` ասֆալտի նոր շերտ դնելու միջոցով»,- շեշտեց նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ