News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրորդ աշխարհամարտի դասերը պետք է բարոյական ուղեցույց լինեն առաջադեմ մարդկության համար եւ որպես նախազգուշացում ծառայեն նոր համաշխարհային պատերազմի առաջացման անթույլատրելիության մասին, որը կարող է վերջինը լինել մարդկության համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Սերբիայի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Վիեննայում այս միջազգային կազմակերպության մշտական խորհրդի առցանց նիստի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համաշխարհային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դեմ հանդես գալ նացիզմի գաղափարախոսության, ռասիզմի, ծայրահեղականության, էթնիկական, ռասայական եւ կրոնական ատելության, այլատյացության եւ դրա հետ կապված անհանդուրժողականության քարոզչությանը` իր բոլոր ձեւերով եւ դրսևորումներով: Այդ սարսափելի [Երկրորդ համաշխարհային պատերազմ] պատերազմի դասերը պետք է բարոյական ուղեցույց եւ շարժիչ ուժ դառնան ամբողջ առաջադեմ մարդկության համար: Դա նաեւ նախազգուշացում է նոր համաշխարհային պատերազմի առաջացման անթույլատրելիության մասին, որը կարող է վերջինը դառնալ մարդկության համար,- ասվում է հայտարարության մեջ:- Նշում ենք այս թեմայի միավորող ներուժը եւ ԵԱՀԿ օրակարգում դրա հետագա ամրագրման անհրաժեշտությունը: Մենք կողմ ենք միջազգային լայն երկխոսությանը` հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա` միջազգային անվտանգության եւ վստահության համակարգի ամրապնդման նպատակով»: Ինչպես նշվում է, Երկրորդ աշխարհամարտը սարսափելի ողբերգություն դարձավ, որը տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլեց ամբողջ աշխարհում, մարդկության պատմության ամենամեծ հումանիտար աղետը:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվեցին գերմանական նացիզմի, դրա դաշնակիցների ու հանցակիցների դեմ պայքարում, ովքեր ծանրագույն հանցագործություններ են գործել, հակահիտլերյան կոալիցիայի պետությունների մարտական գործողությունների մասնակիցներին, պարտիզաններին եւ ընդհատակյա գործիչներին, Հոլոքոստի, Արեւելյան Եվրոպայի եւ ԽՍՀՄ բնակչության ոչնչացման նացիստական ​​«Օստ» պլանի զոհերին»,- նշել են դիվանագետները: Դիվանագետները նաեւ մատնանշել են Մեծ Հաղթանակի պատմական մեծ նշանակությունը միջազգային իրավունքի սկզբունքների ձեւավորման եւ անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքների ու մարտահրավերների կանխարգելման, նացիստական ​​գաղափարախոսության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւորումների աճը թույլ չտալու համար:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Սերբիայի մշտական ներկայացուցիչները շատ կարեւոր են համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտությունը պահպանելը, դրա իրավական արդյունքների վերանայումը թույլ չտալը, այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ կանոնակարգի նպատակներն ու սկզբունքները եւ Նյուրնբերգում Միջազգային ռազմական տրիբունալի որոշումները։ «Դրա հետ մեկտեղ այդպիսի ճշմարտությունը սկսում է մոռացվել, իսկ հաճախ նաեւ խեղաթյուրվել՝ ի շահ քաղաքական կոնյունկտուրայի։ Ոչնչացվում են ազատագրող զինվորների հուշարձանները, պարտադրվում են նեոնացիստական հայացքներ եւ արմատական աջակողմյան գաղափարներ։ Այդ պատճառով կարեւոր է պատասխանատվությամբ մոտենալ հուշահամալիրների, հուշարձանների, հուշանշանների եւ Եվրոպայի ու Ասիայի երկրների ազատագրման համար զոհված զինվորների գերեզմանների պահպանման պարտավորությունների կատարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ