News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավանականություն կա, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսության կոլապսի պայմաններում Ջեֆ Բեզոսը կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը, հայտնում է NYP-ն:

Amazon-ի հիմնադիրը, ում կարողությունը, Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, գնահատվում է 143 մլրդ դոլար, կարող է այդ կարգավիճակին հասնել 2026 թվականին:

Marketwatch-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Amazon-ի առեւտուրը գերազանցել է 75 մլրդ դոլարը, ինչը պայմանավորված է համավարակի ժամանակ պահանջարկի կտրուկ աճով:

Փոքր բիզնեսի համար քոնսալթինգային պլատֆորմ Comparisun-ը հայտնել է, որ վերլուծել է ըստ Macrotrends-ի ինդեքսի 25 առավել արժեքավոր ընկերությունների շուկայական կապիտալիզացիան Նյու Յորքի ֆոնդային բորսայում եւ Forbes-ի վարկածով աշխարհում 25 ամենահարուստ մարդկանց կարողությունը:

Այնուհետեւ հաշվարկվել է վերջին 5 տարում միջին տարեկան տոկոսային աճը եւ աճի այդ տեմպը կիրառվել է՝ պատկերացում կազմելու համար այն մասին, թե այդ նիշն ինչպես կփոխվի ապագայում:

Բեզոսը, ում պատկանում է Amazon-ի բաժնետոմսերի 11 տոկոսը, 2017 թվականից աշխարհում ամենահարուստ մարդն է: Նա նաեւ աշխարհում 5 ամենահարուստ մարդկանցից մեկն է, որոնք, Esquire-ի տվյալներով, համավարակի հետեւանքով այս տարի դրամական միջոցների կորուստ չեն ունեցել:

Եթե նրա սեփական կապիտալը հասնի 1 տրլն դոլարի, նա ավելի շատ կարժենա, քան 3,4 մլրդ ընդհանուր բնակչությամբ՝ բոլոր ողջ մարդկանց 43,7 տոկոսը, 179 երկրների ՀՆԱ-ն, հայտնել է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ