News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաեւ Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաեւ շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենեւին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը Արցախի նախագահական ընտրություններում սատարում էր Վիտալի Բալասանյանին:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սակայն ի զարմանքս բոլորին, նույն Նիկոլ Փաշինյանը հետագայում սկսեց բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ անել, որն ամենեւին էլ չէր բխում հայկական կողմի շահերից։ Շուրջ մեկ տարի է, ինչպես նաեւ վերջին մամլո ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ անվտանգությունը:

Այս ամենը էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ ադրբեջանական կողմը ակտիվ շրջանառության մեջ է դնում Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների գաղափարը, որը արդեն միայն գաղափար չէ, այլ իրականություն, ոմն Գյանջալիեւը, ով ներկայացնում է այդ համայնքը, հեռախոսազանգեր եւ հանդիպումներ է ունենում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչների եւ դեսպանների հետ, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին, Գյանջալիեւը դառնում է պատգամավոր, այսօր որպես ԵԽԽՎ պատվիրակ է հանդես գալիս։ Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում էր նրանց դարձնել բանակցությունների կողմ եւ գործոն։

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչեւ ԼՂ-ին բանակցային ձեւաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձեւաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

ԼՂ բանակցային գործընթացը մեր ազգի վերջին ճակատամարտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ անդառնալի։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն դրսեւորեն, ազգի ողջ ներուժը երկրի միջազգային դիրքի եւ անվտանգության ծառայեցնելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հանրապետության քաղաքական իշխանությունները մեկընդմիշտ պետք է հիշեն, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն իսկ լուծել է եւ այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։ Ղարաբաղը այլեւս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման...

Опубликовано Արցախի Արդարություն Կուսակցություն Понедельник, 18 мая 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ